Բաժիններ՝

Ռունի. «Պետք է պայքարենք Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հավատում է, որ թիմը կարող է պայքարել առաջին տեղի համար:

Լուի Վան Գալի առաջին մրցաշրջանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» կատարեց իր գլխավոր խնդիրը` վերադարձավ Չեմպիոնների լիգա` գրավելով չորրորդ հորիզոնականը: Իսկ հիմա թիմը նպատակ է դրել վերադարձնել Պրեմիեր լիգայի տիտղոսը:

«Անկեղծ հավատում եմ, որ հաջորդ մրցաշրջանում կգնանք մինչև վերջ և կկարողանանք պայքարել չեմպիոնության համար: Տասը խաղ հետո մենք հավաքել էինք 13 միավոր, և, եթե վերջում նայենք, թե որ հորիզոնականում ավարտեցինք, ապա պարզ կդառնա, որ մեզ պակասում էր լավ ստարտը:

Մեծամասնությամբ մենք ավելի բարձր էինք, քան մեր մրցակիցները, բայց ամեն անգամ չէ, որ կարողանում էինք իրագործել մեր շանսերը` հաղթելու համար:

Հենց դա էլ մեզ պակասում էր: Մենք` ֆուտբոլիստներս, և մեր մարզիչը համոզված ենք, որ մոտ ենք տիտղոսի համար պայքարին և մի քանի լավ ձեռքբերումները կօգնեն դառնալ առաջինը չեմպիոնատում»,- կարծում է Ռունին:

Դեռևս «Մանչեսթեր Յունայթեդը» բավարարվել է վինգեր Միմֆես Դեպայի հետ պայմանագիր ստորագրելով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս