Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպը քննադատել է Ռուսաստանին

Մարդու իրավունքների վիճակի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում ասվում է այն մասին, որ Ռուսաստանում ընդունված բազմաթիվ օրենքներ ուղղված են այն մարդկանց դեմ, ովքեր հանդես են գալիս Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ: Պետդեպի զեկույցը քննադատում է Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին:

Փաստաթուղթը նաև խիստ քննադատում է Մոսկվային դատարաններից դուրս կատարվող հաշվեհարդարների ու բռնությունների համար, որոնք գործադրվում են քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Չեչնիայի իշխանությունների թողտվությամբ: Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն փաստաթուղթը անվանել է «թերի»:

Ամենամյա զեկույցը զուգակցվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ելույթով այն մասին, որ դրանում շարադրված տեղեկությունները «պետք է ցույց տան ամբողջ աշխարհի իրավապաշտպաններին ու ակտիվիստներին, որ ԱՄՆ-ը գիտի մարդու իրավունքների համար մղվող նրանց պայքարի մասին»:

Զեկույցում Ռուսաստանը բնորոշվում է որպես «ավտորիտար քաղաքական համակարգ՝ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ», որտեղ ընդունված օրենքները ուղղված են «այն մարդկանց ստորացմանը, հետապնդմանը, բանտարկությանը, ովքեր քննադատում են կառավարությանը»:

Բացի թվարկված փաստերից՝ զեկույցում մանրամասն նկարագրվում է նաև Չեչնիայում ստեղծված վիճակը՝ կախված մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հետ: Նշվում է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «սպառնում է մարդու իրավունքների պաշտպաններին», գրում է Gazeta.ru-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս