Սկսվեց սկանդալային օֆշորի գործի քննությունը
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց հայտնի օֆշորային գործի քննությունը:
Դատարան չէր ներկայացել գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը, ինչպես նաև գործով տուժող Վարդան Հայրապետյանը, ով մյուս տուժող Փայլակ Հայրապետյանի որդին է: Վերջինս նշեց, որ որդին առողջական վիճակի պաճառով ի վիճակի չէ դատարան ներկայանալ:
Աշոտ Սուքիասյանն ասաց, որ իր պաշտպանը բացակայում է հանրապետությունից և իր կարծիքով՝ նա այդ մասին տեղեկացրել է, իսկ դատավորն էլ նշեց, որ որևէ պատշաճ գրություն չեն ստացել:
Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նշանկելով հուլիսի 9-ին: