Բաժիններ՝

Հովհաննես Ազոյան. «Երեկոյան Ազատության հրապարակում կլինեմ»

Դերասան Հովհաննես Ազոյանը, ով դատապարտում է վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ իրականացված բռնարարքները,  168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր երեկոյան ժամը 18:00-ին լինելու է Ազատության հրապարակում՝ միանալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարունակվող բողոքի ակցիային: Դերասանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չկա մի երկիր, որի երիտասարդությունը այդքան ատի իր իշխանությանը… Հայաստանի իշխանություն, դու չես կարող երկար գոյատևել… Ավարտվելու ես»:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում նախատեսվում է «Ո՛չ թալանին»՝ հոսանքի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի քաղաքացիական նախաձեռնության հերթական հավաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս