Այսօրվանից ուժի մեջ է մտնում ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարեցման մասին որոշումը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ մինչև 2016 թվականը տնտեսական պատժամիջոցների երկարեցման մասին որոշումը: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են ԵՄ խորհրդի մամլո ծառայությունից:
Պատժամիջոցների երկարեցման մասին որոշումը կայացվել էր երկուշաբթի՝ առանց քննարկումների: ԵՄ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են արդեն դեսպանների կողմից հավանության արժանացած փաստաթղթային փոփոխությունները, որի հիման վրա գործում են եվրոպական պատժամիջոցները:
Մեկնաբանելով այդ գործընթացը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նախօրեին նշել էր, թե խոսքը վերաբերում է «որոշման բնական հետևանքներին», որը մարտին կայացրել էին ԵՄ երկրների ղեկավարները՝ պատժամիջոցների ռեժիմը բացատրելով Մինսկի պայմանավորվածությունները չկատարելով:
«Սա չի նշանակում, թե մեր կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու, երկխոսության մակարդակը բարձրացնելու փորձեր չկան: Տարածաշրջանում բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Մոգերինին: