Բաժիններ՝

Սառա Բրայթմանի փոխարեն տիեզերք կթռչի ղազախ տիեզերագնացը

Տիեզերք թռչելուց հրաժարված բրիտանացի Սառա Բրայթմանին սեպտեմբերին Միջազգային տիեզերակայանի արշավախմբում կփոխարինի ղազախ տիեզերագնաց Այդին Աիմբեթովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աիմբեթովի թեկնածությունը արդեն հաստատել է «Ռոսկոսմոսը»: Բացի նրանից՝ ազատ ուղեգրին հավակնում էր նաև ճապոնացի ձեռնարկատեր Սատոսի Տակամացուն ու ռուս տիեզերագնաց Սերգեյ Պրոկոպևը:

Բրիտանացի երգչուհին պետք է Միջազգային տիեզերակայան թռչեր սեպտեմբերին, սակայն մայիսի կեսին նա հրաժարվեց այդ պլաններից՝ պատճառաբանելով ընտանեկան դժվարին հանգամանքները:

Բրայթմանը պետք է դառնար 8-րդ տիեզերական զբոսաշրջիկը, ով այցելելու էր Միջազգային տիեզերակայան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930