Բաժիններ՝

Դերասանուհի Քրիստեն Ստյուարտը հանդիպում է աղջկա հետ

Մի քանի ամիս շարունակ դերասանուհի Քրիստեն Ստյուարտը թաքցնում էր, որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է իր ասիստենտ Ալիշա Քարգայլի հետ: Դերասանուհին ոչ մի բառ չէր ասում մամուլում իր նոր ընկերուհու մասին, չնայած պապարացիներն աղջիկներին միասին հաճախ էին լուսանկարում: Նրանք միասին զբոսնում էին՝ ձեռք ձեռքի, լողափին միասին ժամանակ էին անցկացնում:

Զույգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Քարգայլն անգամ իրերը տեղափոխել է իր սիրեցյալի տուն, սակայն զույգը դեռ ոչ մի մեկնաբանություն չի կատարել:

Քրիստենի մայրիկի՝ 55-ամյա Ջուլսի նյարդերը չեն դիմացել: Sunday Mirror-ին տված հարցազրույցում կինը պատմել է, որ երջանիկ է դստեր համար՝ չնայած նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշմանը:

Kristen-Stewart.jpg Alicia Cargile

«Նա երջանիկ է: Նա իմ դուստրն է, իսկ ես պարզապես մայր եմ, այդ պատճառով էլ ես ընդունում եմ նրա ընտրությունը: Ես հանդիպել եմ Քրիստենի նոր ընկերուհու հետ: Նա ինձ դուր է գալիս: Ինչո՞ւ ես նրան չպետք է ընդունեմ: Նա հիանալի աղջիկ է»,- ասում է Քրիստենի մայրը:

«Մարդիկ ազատ են անել այն, ինչ ցանկանում են, քանի դեռ դա չի վնասում մյուսներին ու դուրս չի գալիս օրենքի շրջանակից: Ես ունեմ միասեռական ընկերներ: Ես նրանց ընդունում եմ, քանի որ մենք բոլորս մարդիկ ենք: Մենք պետք է ազատ լինենք, երբ որոշում ենք՝ ում սիրել»,- հավելել է Ստյուարտի մայրը:
Հիշեցնենք, որ աղջիկների սիրավեպի մասին լուրերը սկսեցին շրջանառվել   անցած տարեվերջից: Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նախկինում միայն տղամարդկանցով հետաքրքրվող Քրիստենը կհետաքրքրվի կանանցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս