
Ջիջի Հաջիդը դարձել է Max Mara-ի գովազդային արշավի նոր դեմքը

Ջիջի Հաջիդը շարունակում է քաղել իր հայտնիության պտուղները: Ներկայում մոդելի կարիերան իր գագաթնակետին է՝ նա մեկը մյուսի հետևից ստանում է շահավետ առաջարկներ: Այս անգամ նա չի կարողացել մերժել Max Mara ապրանքանիշին: Այս մասին գրում է starslife.ru-ն:
20-ամյա գեղեցկուհին ներկայացրել է բրենդը Միլանում Max Mara-ի ցուցադրության ժամանակ, որն անցկացվել է այս տարվա փետրվարին: Ներկայում նա լուսանկարվել է ընկերության «Աշուն-ձմեռ-2015» հավաքածուի գովազդային արշավում:
Բրենդի լուսանկարիչն ու դիզայներները չեն թաքցնում, որ Հադիդը նման նորաձև կերպարը մարմնավորել է հին Հոլիվուդի ոճում: