Ջորջ Քլունին ամառվա վերջից կբնակվի Անգլիայում
Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ալամուդդինը, ապրում ու աշխատում է Լոնդոնում, այդ պատճառով էլ ամուսնությունից հետո դերասանի առաջ սուր կերպով դրվել էր Անգլիայում անշարժ գույք ձեռք բերելու խնդիրը:
Արդյունքում՝ նրանց ընտրությունը կանգ է առել Բերքշիր դքսությունում գտնվող հին առանձնատան վրա, որտեղ ներկայում վերանորոգում է ընթանում, գրում է 7days.ru-ն:
Դերասանը պատմել է, որ ծրագրում է նոր տանը բնակվել ամառվա վերջից: «Այն կդառնա մեր հիմնական նստավայրը»,- ասել է Ջորջը:
Քլունիի ու Ալամուդդինի տունը գտնվում է հենց Թեմզայի ափին՝ փոքր կղզյակում՝ փոքր գյուղի հարևանությամբ: Տունն ունի 9 ննջարան, 8 լոգարան, ընդարձակ հյուրասրահ, մարզասրահ, գրադարան, գինու մառան, տարածք՝ սպասարկող անձնակազմի համար: Առանձնատունը շրջապատված է այգով:
Հիշեցենք, որ Քլունին սեփական տներ ունի Լոս Անջելեսում, իտալական Կոմո կղզում ու մեքսիկական Լոս-Կաբոսում: