Բաժիններ՝

Մարտին Շկրտելը կերկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

Ֆուտբոլիստը, ում սկզբից ձեռնտու չէին ակումբի կողմից առաջարկված պայմանները, համաձայնեցրել է նոր համաձայնագրի դետալները «կարմիրների» հետ:

Սլովակ պաշտպանը, ով հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում 2008թ., պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ, որը նա կանի արձակուրդներից հետո:

«Ես խոստովանում եմ, որ դրանք միայն շշուկներ չէին: «Ինտերի» կողմից հետաքրքրությունը ռեալ էր: Գործարքը չիրականացավ, բայց մենք շփման մեջ ենք եղել: Նա (Շկրտելը) մտածում էր իր ապագայի մասին և որոշեց մնալ «Լիվերպուլում»,- ֆուտբոլիստի գործակալին ցիտում է Daily Mail-ը:

Մինչ այդ Շկրտելը նկատել էր, որ իրեն առաջարկված պայմանները սազական են այն ֆուտբոլիստներին, ովքեր առողջական պրոբլեմներ ունեն կամ ավարտում են կարիերան:

Մարտինի գործող պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ ավարտվում է 2016 թ. հունիսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930