Բաժիններ՝

Դիեգո Սիմեոնե. ««Ռեալ Մադրիդին» դժվար կլինի մյուս մրցաշրջանում չդառնալ չեմպիոն»

«Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ Ռաֆաել Բենիտեսի թիմը կհաղթի 2015-2016 թթ. Պրիմերան:

««Ռեալին» դժվար կլինի չհաղթել նոր մրցաշրջանում: Նրանք շատ մանրակրկիտ պատրաստվում են Չեմպիոնատին, գնում են ամենալավ ֆուտբոլիստներին և պետք է հաղթեն: Նրանք 7 տարում Լա Լիգայում 1 տիտղոս են նվաճել: Իհարկե դա նրանց համար քիչ է: Բենիտե՞ս: Նա հաջողակ մարզիչ է, ով գիտի Մադրիդը և գիտի, թե ինչպես ավելի ուժեղ դարձնել թիմը»,- համոզված է Սիմեոնեն:

«Ատլետիկոյի» մարզիչը մտադրված է պայքարել 3-րդ տեղի համար:

«Մեր նպատակը լավագույնների հետ պայքարելն է, բայց մենք մտադրված ենք զբացեղնել 3-րդ հորիզոնականը: Անցյալ մրցաշրջանում մենք մեծ փոփոխություններ ենք կատարել թիմի կազմում, բայց մրցունակ էինք Չեմպիոնատում, Չեմպիոնների Լիգայում և Իսպանիայի Գավաթում»,- կարծում է Սիմեոնեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս