
Ռոնալդինիո. «Շատ շուտով Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ»

Բրազիլացին չի կասկածում, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին ստիպված են լինելու մի կողմ քաշվել:
Ռոնալդինիոն վստահ է, որ Նեյմարը, ընտրելով «Բարսելոնան», ճիշտ ուղի է ընտրել:
«Նա պատմություն կերտելու ճանապարհին է: Երբ ես եկա «Բարսելոնա», ակումբը մինչ այդ որոշ ժամանակ չէր կարողանում ոչինչ հաղթել: «Բարսան» փոփոխություններ էր ցանկանում և բաց արեց դռները հաջողության առջև: Ռոնալդոն, Ռիվալդոն և Ռոմարիոն արդեն խաղացել էին «Բարսելոնայի» կազմում և ճանապարհ էին հարթել բրազիլացիների համար:
Հիմա ես վստահ եմ, որ Նեյմարը կշարունակի մեր գործը և նույնիսկ այն ավելի լավ կանի: Շատ շուտով նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Եվ ես պատրաստվում եմ օգնել նրան` այդ նպատակին հասնելու համար: Եթե ոչ՝ այս տարի, ապա՝ շատ շուտով»,- Ռոնալդինիոյի խոսքերն է մեջբերում բրիտանական Eurosport-ը:
Ռոնալդինիոն կատալոնացիների կազմում խաղացել է 2003-2008 թթ.` խփելով 70 գնդակ:
Նեյմարը «Բարսայի» կազմում խաղացել է 59 խաղ և խփել է 31 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը