Բաժիններ՝

Դանիայի կառավարությունը հրաժարական է տալիս

Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտն այսօր թագուհի Մարգարետ 2-ին խնդրել է ընդունել գործող կառավարության հրաժարականը, հայտնում է «Ռոսբալտը»:

Ձախկենտրոնամետ կոալիցիան՝ Դանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, որը ղեկավարում է Հելլե Թորնինգ-Շմիդտը, պարտություն է կրել երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում:

Ավանդույթի համաձայն՝ թագուհին դիմել է Թորնինգ-Շմիդտին՝ խնդրելով մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում անցումային շրջանում, որը հարկավոր է նոր իշխող կոալիցիայի ձևավորման համար:

Հաղորդվում է, որ պահպանողական ընդդիմությունը 90 տեղ է ստացել Դանիայի խորհրդարանում, իսկ ձախկենտրոնամետ կուսակցությունները՝ Թորնինգ-Շմիդտի գլխավորությամբ՝ 85 տեղ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930