Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդը» երազում է պայմանագիր ստորագրել Սերխիո Ագուերոյի հետ

Մադրիդյան ակումբը չի կորցնում հույսը` ուժեղանալ հարձակվող Սերխիո Ագուերոյի օգնությամբ:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալի» մենեջմենթն Ագուերոյին համարում է այն ֆուտբոլիստը, ով կարող է նոր մրցաշրջանում` «Բարսելոնայի» հետ տիտղոսների համար պայքարում աշխուժացնել թիմի խաղը:

Իհարկե, երազանքի ճանապարհին կանգնած է բարձր տրանսֆերային արժեքը, քանի որ արգենտինացի հարձակվողը գնահատվում է 60 մլն եվրոյից ոչ պակաս:

Եվ «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ մտադրություն չունեն բաժանվել իրենց լավ ֆուտբոլիստից:

Ընդ որում, «Ռեալը» մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ պայմանագրի ստորագրմանը, իսկ երկու թանկ տրանսֆերը` մեկ ամառվա ընթացքում, կարող են խախտել ակումբի ֆինանսական սկզբունքներն ու հավասարակշռությունը:

Չի բացառվում, որ, Սերխիո Ագուերոյին ձեռք բերելու համար «սերուցքայինները» ստիպված լինեն վաճառել մի քանի ֆուտբոլիստների:

Դեռևս խոսում են պաշտպան Ֆաբիու Կոենտրաուի և հարձակվող Քարիմ Բենզեմայի մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930