
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Ուիլշերով. Sky Sports

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերի հետ:
Sky Sports հեղինակավոր պարբերականը հաստատում է, որ քաղաքայինների հետաքրքրությունն Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ միանգամայն կոնկրետ բնույթ է կրում:
«Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի» կողմից Ուիլշերի վերաբերյալ պաշտոնական առաջարկության պետք է սպասի մոտ ժամանակներում:
«Նրանց անհրաժեշտ է լրացնել անգլիացի ֆուտբոլիստների քվոտան: Բայց նրանց անհրաժեշտ են նաև որակյալ ֆուտբոլիստներ»,- հաղորդել է Sky Sports-ի լրագրող Ջեյմս Կուպերը:
Պրեմիեր Լիգայի 2014-2015 թթ. մրցաշրջանում 23-ամյա Ուիլշերն «Արսենալի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և խփել է երկու գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը