
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Հնդկաստանը կարող են համաձայնագիր կնքել ազատ առևտրի գոտու վերաբերյալ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտնել է, որ ԵՏՄ-ն ու Հնդկաստանը քննարկում են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը:
Արդեն հուլիսին նախատեսվում է ստեղծել համատեղ հետազոտական խումբ:
«Մենք ելնում ենք նրանից, որ համատեղ հետազոտական խումբը ստեղծվելու է արդեն հուլիսին, ու սկսելու ենք համատեղ հետազոտություն, որը ծրագրում ենք ավարտել սեղմ ժամկետներում: Մենք ուշադիր անալիզի ենք ենթարկում փոխադարձ առևտրի ու ներդրումների դինամիկան»,-Սլեպնյովի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: