Հայկական ակումբները պահպանել են դիրքերը
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է կառույցին անդամակցող երկրների ակումբների վարկանիշային աղյուսակը: Աղյուսակում տեղ են գտել 6 հայկական ակումբներ՝ «Փյունիկը», «Շիրակը», «Ուլիսը», «Միկան», «Գանձասարն» ու «Բանանցը»:
Երեկ ներկայացված աղյուսակում հայկական ակումբների տեղերը չեն փոփոխվել: Մեր ակումբները պահպանել են իրենց դիրքերը:
Հայաստանի բարձրագույն առաջնությունը ներկայացնող թիմերից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի այս տարվա չեմպիոն և գավաթակիր Երևանի «Փյունիկը», որը զբաղեցնում է 319-րդ տեղը 454 ակումբների մեջ:
Երկրորդն ըստ վարկանիշի՝ առաջնությունում Գյումրին ներկայացնող «Շիրակն» է. թիմը վարկանիշային աղյուսակում է 386-րդն է: «Միկան» ու «Ուլիսը» աղյուսակում դիրքավորվել են հարևանությամբ. «Միկան» 398-րդն է, իսկ «Ուլիսը»՝ 399-րդը: Հայաստանի նախկին չեմպիոն «Բանանցը» 422-րդ տեղում է, իսկ ամենացածրը Կապանի «Գանձասարի» վարկանիշն է՝ 434-րդ հորիզոնական:
Սիրարփի Աղաբաբյան