Բաժիններ՝

Խորթ մորը ծեծելու և նրա առողջությանը վնաս պատճառելու մեջ մեղադրվողը դատապարտվել է 70 հազար դրամ տուգանքի

Դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել խորթ մորը ծեծելու և անզգուշությամբ նրա առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է իր խորթ մոր աջ աչքին և վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Բացի այդ, նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ տան ննջասենյակում մահճակալում պառկած իր խորթ մոր՝ արտաքնոց տանելու խնդրանքով, մոտեցել, բռնել է ձեռքերից, օգնել, որ նստի, սակայն զգալով արտաթորանքի հոտը, իրեն վատ է զգացել, բաց է թողել մոր ձեռքերը, որի հետևանքով խոչրթ մայրը կիսանստած դիրքից թեքվել և ընկել է մահճակալի կողքին դրված փայտյա պահարանի վրա՝ դեմքի ձախ հատվածով դիպչելով եզրին, անզգուշությամբ պատճառելով վերջինիս գանգուղեղային փակ վնասվածք, ձախից այտոսկրի և հայմորային խոռոչի առաջային պատի փակ կոտրվածքներ, ձախ ստորակնակապճային շրջանի արյունազեղման, քթի մեջքի աջ կեսի քերծվածքների ձևով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

Դատարանում մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ մեղադրանքը պարզ է, համաձայն է առաջադրված մեղադրանքին, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, միջնորդությունը ներկայացրել է կամավոր` պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Դատարանի վճռով՝ նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 70 հազար դրամ տուգանքի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս