Վարսահարդարիչի օգտագործման 9 անսովոր եղանակ
Takprosto.cc կայքը գրում է, որ վարսահարդարիչն առօրյայում կարելի է օգտագործել մի շարք նպատակներով:
1. Թխվածքի համար: Եթե թխվածքն այրվել է, և դժվարանում եք այն հանել կաթսայի միջից, ապա դրա հատակը տաքացրեք վարսահարդարիչով: Իսկ եթե գլազուրը հոսում է, ապա վարսահարդարիչով տաքացրեք այն: Ապա որոշ ժամանակ միացրեք վարսահարդարիչի սառը ռեժիմը և մի քանի րոպե պահեք դրա վրա:
2. Կոմպրեսի ջերմաստիճանը պահելու համար: Եթե դուք տաք կոմպրես եք դրել և ձեզ անհրաժեշտ է պահել դրա ջերմաստիճանը, ձեզ կօգնի վարսահարդարիչը:
3. Առանց ցավի պլաստիրը բացելու համար: Մաշկից առանց ցավի պլաստիրը հեռացնելու գործում կօգնի վարսդահարդարիչը:
4. Հայելին մաքրելու համար: Եթե բաղնիքի հայելին ջրոտվել է և խամրել, ապա կարող եք միացնել վարսահարդարիչը և պահել դրա ուղղությամբ:
5. Սառած ակնամոմը հեռացնելու համար: Ցանկացած պինդ տեղից ակնամոմը հեռացնելու համար այն պարզապես տաքացրեք վարսահարդարիչով:
6. Լաքն արագ չորացնելու համար: Եթե շտապում եք, կարող եք եղունգների լաքը չորացնել այս եղանակով:
7. Ակնոցն ուղղելու համար: Եթե երկար օգտագործման արդյունքում ակնոցը փոխում է ձևը, ապա այն կարող եք վերականգնել վարսահարդարիչով տաքացնելու և ուղղելու միջոցով:
8. Սոսնձված նկարները հեռացնելու համար: Հատկապես այն բնակարաններում, որտեղ երեխաներ կան, հաճախ են սոսնձված հայտնվում: Դրանք հեռացնելու գործում ևս կօգնի վարսահարդարիչը:
9. Պատից մատիտի հետքերը հեռացնելու համար: Երեխաների «ստեղծագործութունները» պատերից մաքրելու համար պատի այդ հատվածը տաքացրեք վարսահարդարիչով և լավ մաքրեք կտորով:
Թարգմանությունը՝ 168.am-ի