Բաժիններ՝

ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է այցագրերի տրամադրումն ամբողջ աշխարհում

ԱՄՆ դեսպանություններում արտասահմանյան անձնագրերի ու այցագրերի տրամադրումը ամբողջ աշխարհում ժամանակավորապես դադարեցված է տեխնիկական խնդիրների պատճառով, գրում է apsny.ge-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ՍԳՆ մամլո ծառայությանը:

«Մենք փորձում ենք արագ վերացնել խնդիրներն ու վերականգնել մեր համակարգը որքան հնարավոր է արագ»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես նշված է, այդ խնդիրը չի վերաբերում կոնկրետ երկրի, փաստաթղթի կամ այցագրային կատեգորիայի:

Դրա առաջացման հնարավոր պատճառը սարքավորման հետ կապված խնդիրներն են, որտեղ պահվում են հյուպատոսության տվյալները:

Առկա է հավանականություն, որ այն մարդիկ, որ հայտարարություն են տվել հունիսի 9-ից հետո, կբախվեն փաստաթղթերի ձևակերպման ձգձգումների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930