Բաժիններ՝

«Կօգնեմ Ֆալկաոյին՝ վերադառնալ նախկին մակարդակին». Ժոզե Մոուրինյո

«Յուրահատուկը» խոստացել է, որ բրիտանական հասարակությունը կտեսնի այն Ֆալկաոյին, որին տեսնում էր «Պորտուի» և «Ատլետիկոյի» կազմերում խաղալիս:

Պորտուգալացին հայտարարել է, որ կօգնի Կոլումբիայի հավաքականի հարձակվողին՝ վերադառնալ նախկին մարզավիճակին, որով նա ցնցեց Եվրոպան մի քանի տարի առաջ:

«Ինձ համար շատ ցավալի է լսել, որ Անգլիայում մարդիկ իրական Ֆալկաոյին համարում են այն տղային, ով խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա ֆուտբոլիստ է, ում ես լավ հիշում եմ «Ատլետիկոյի» կազմում, և, եթե ես հնարավորություն ունենամ նրան առաջվա մարզավիճակի բերելու, ես դա կանեմ»,- Մոուրինյոյի խոսքերը հաղորդում է Goal.com-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին «Մոնակոյից» «Չելսի» Ֆալկաոյի հավանական տեղափոխության մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 26 խաղում Ֆալկաոն դարձել է 4 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930