Ինչ ենք անելու, եթե մի օր ՀԷՑ-ը գմփա

«Դա մոնոպոլիստ է ու Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարող միակ ընկերությունն է: Եթե մի օր արթնանանք, տեսնենք՝ էդ ընկերությունը չկա, կներեք էս բառիս համար՝ գմփացել ա ֆինանսատնտեսական իմաստով, մենք ի՞նչ ենք անելու: Այսինքն՝ ասում ենք, սենց հետևում ենք, ամեն անգամ արձագանքողի դերում ենք, իսկ իրանք «Լեքսուսներ» են վարձակալում, ես էստեղ թուղթ ունեմ, որ 83-84-85 թվի արտադրած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենայի նորոգման վրա միլիոնավոր դրամի փողեր են ծախսում: Է, եթե սպասարկում են «Գազ 53»-ով, թող Բիբինն էլ «Գազ 24»-ով ման գա»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ ընթացող լսումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ՀԷՑ-ը կորուստներ նվազեցնելու պարտավորություն ունի՞, թե՞ չունի, ինչո՞ւ է 12% սահմանված:

Ռ.Նազարյանը տեղեկացրեց, որ ՀԷՑ-ը շահագրգռված չի այդքան էլ այդ կորուստները նվազեցնելու: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է տնտեսապես անխուսափելի կորուստներին, որը վերացնելու համար լրջագույն ներդրումներ են պետք և դա պետք է պետությունը շահագրգռված լինի, որ տեխնոլոգիական կորուստների մասը նվազեցնենք, դրա համար պետք է գնահատենք ինչ բեռ է բերում ու ինչ ենք շահում:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին, թե ինչո՞ւ ՀԷՑ-ի չարաշահումների փաթեթը չի ուղարկվում ՀՀ դատախազություն, Ռ.Նազարյանը պատասխանեց, թե դա սեփականատիրոջ խնդիրն է. «Սեփականատիրոջն են այդ վնասը հասցնում: Մենք սակագնի հաշվարկի ժամանակ ընկերության կողմից իրականացված ավելորդություն կլինի, ոտնձգություն կլինի, ճոխություն կլինի, չենք ներառում»:

Կարդացեք նաև

ՀԾԿՀ նախագահի խոսքվ՝ ՀԷՑ-ի նկատմամբ առաջիկայում վարչական վարույթ կհարուցվի, քանի որ 6 ամիս է՝ ՀԷՑ-ը մի հրաման է ստորագրել, որը հակասության մեջ մտնելով մեր իրավական ակտերի հետ, պահանջում է նախագծանախահաշվային արժեքի 100% վճարում կատարեն, որ միացում անեն. «Մենք 14 նման դեպք ունենք, շուտով վարաչական վարույթ ենք հարուցելու: Չի բացառվում, որ լիցենզիայի կասեցում անենք, տանք ժանանակ, որ վերացնի դա, եթե չէ, նաև զրկենք լիցենիայից»:

Տեսանյութեր

Լրահոս