Տղան 2 տարի հանդուրժել է ծաղրանքները, որպեսզի նվիրի մազերը քաղցկեղով հիվանդներին
Երկու տարի առաջ, այն ժամանակ դեռևս 6-ամյա Կրիստիան Մադֆիլամին, որոշեց երկարացնել մազերը: Նրան ծաղրում էին դպրոցում և հաճախ, երկար մազերի պատճառով, դնում էին աղջկա տեղ: Բայց դա չստիպեց նրան փոխել իր որոշումը, որովհետև նրա առջև կանգնած էր բարձր նպատակ` նվիրաբերել 25 սմ մազերի փնջերը երեխաների կեղծամների համար, որոնք բուժվում էին քաղցկեղից:
Սա իսկական տղամարդուն հարիր արարք էր:
Կրիստիանը սկսեց երկարացնել մազերն այն բանից հետո, երբ տեսավ այն հիվանդանոցի գովազդային տեսահոլովակը, որտեղ բուժում են քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Երկուս ու կես տարի նա դիմացավ իր հասակակիցների ծաղրանքներին և չհրաժարվեց իր նպատակից: Երեխաները նրան «աղջիկ» էին անվանում` երկար մազերի պատճառով: Նույնիսկ որոշ մեծահասակներ էին նրան խորհուրդ տալիս կտրել մազերը:
Բայց շատերը ներողություն խնդրեցին՝ իմանալով, թե ինչի համար է նա դա անում:
Երկուս ու կես տարի հետո նրա ծնողները կտրեցին մազերի 25 սմ փնջեր և նվիրեցին քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության կենտրոնին:
Այս տղան մեծ և բարի սիրտ ունի և գերազանց օրինակ է բոլորիս համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը