Բաժիններ՝

«Առանց անվտանգության երաշխիքի Բաքու չենք գնա և դա կլինի Ադրբեջանի մեղքով». Ա.Աշոտյան

Միջազգային ֆեդերացիայի կողմից ՀՀ-ն ստացել է Բաքվում հուլիսի 20-29-ը կայանալիք «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային մասնակցելու հրավեր: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել մասնակցելու, քանզի կարևորում են միջազգային ասպարեզում երեխաներին դրսևորվելու հնարավորություն տալու հանգամանքը:

«Մեր օլիմպիականները ամեն տարի ուրախացնում են մեզ իրենց նվաճումներով և չցանկանալով զրկել երեխաներին այս հնարավորությունից, մենք որոշեցինք մասնակցել, ինչի մասին գրավոր տեղեկացվել է և՛ միջազգային, և՛ ադրբեջանական կազմակոմիտեներին: Սակայն հայտնի պատճառներից ելնելով՝ մեր երեխաների կյանքի և անվտանգության պահպանման պետական երաշխիքներ են պետք»,- հայտարարեց Ա.Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ համապատասխան գրությամբ դիմել է միջազգային ֆեդերացիա՝ պահանջելով ադրբեջանական կողմից պետական երաշխիքներ տրամադրել: Այդ դեպքում, նշեց նախարարը, ինքն անձամբ կուղեկցի հայկական պատվիրակությանը Բաքվում: Սակայն, Ա.Աշոտյանի խոսքով, ադրբեջանական կողմի հավաստում անվանգության պետական երաշխիքների մասին դեռ չունեն, ինչը կտրուկ նվազեցնում է հայ աշակերտների մասնակցության հավանականությունը: Ըստ նրա՝ վերջնաժամկետը հունիսի 15-ն է և, եթե մինչ այդ չստանան Ադրբեջանի երաշխիքը, ՀՀ պատվիրակությունը կզրկվի այս ստուգատեսին մասնակցելու հնարավորությունից, ինչը կդիտարկվի որպես հայ աշակերտների կրթական իրավունքների իրագործման սահամանփակում: ԿԳ նախարարը շեշտեց, որ այդ դեպքում միջազգային բոլոր հարթակներոմ կահազանգեն այս սահմանափակումների և Բաքվի ոչ կառուցողական դիքորոշման մասին.

«Եթե պաշտոնական Բաքուն հավակնում է կազմակերպել միջազգային մակարդակի միջոցառում, ապա նաև միջազգային ատյանների պարտականությունն է ստանալ երաշխիքներ հայկական պատվիարկության համար»:

Կարդացեք նաև

Ա.Աշոտյանն ընդգծեց, որ սա այն դեպքն է, երբ երեխաների կյանքն ու անվտանգությունն ավելի կարևոր են, թեև իրենք միշտ փայլուն են հադես գալիս նման օլիմպիադաներին: Ըստ նրա՝ եթե Բաքուն անվտանգության պաշտոնական երաշխիք չտրամադրի հայկական կողմին, այդպիսով կդրսևորի ապակառուցողական դիրքորոշում, որը քաղաքականացնում է կրթության ոլորտը:
Նա նշեց, որ միջազգային միջոցառումների ժամանակ ՀՀ-ն միշտ հրավիրում է Բաքվին և տալիս է անվտանգության պետական երաշխիքներ:

«Առանց անվտանգության երաշխիքի Բաքու չենք գնա և դա կլինի Ադրբեջանի մեղքով»,- եզրափակեց Ա.Աշոտյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս