Բաժիններ՝

Հայտնի է դարձել Օդեսայի նահանգապետի պաշտոնում Սաակաշվիլիի աշխատավարձի չափը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետի պաշտոնում կստանա ամսական 5644 գրիվնա աշխատավարձ, ինչը համարժեք է 267 դոլարի: Այս մասին հայտնել է քաղաքագետ Գլեբ Կանևսկին «Ուկրաինական պրավդա» պարբերականի կայքի իր բլոգում:

Տվյալ տեղեկությունը, ի պատասխան Կանևսկու հարցման, հայտնել է Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի ղեկավար Վլադիմիր Կուլակովը:
Սաակաշվիլիի աշխատավարձի մասին տեղեկությունը, ով նահանգապետ էր նշանակվել մայիսի 30-ին, հայտնի է դարձել քաղաքական գործչի շուրջ ծագած սկանդալի ֆոնին, որը ծագել էր նրա կողմից Կիևում թանկ ռեստորան այցելելուց հետո:
Հունիսի 6-ին «Ուկրաինսկայա պրավդայում» լրագրող Ալեքսանդր Դուբինսկու բլոգում լուսանկար էր տեղադրվել, որտեղ Սաակաշվիլիին լուսանկարել էին էլիտար հատատությունում Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր ու լրագրող Մուստաֆա-Մասի Նայեմիի ընկերակցությամբ:
Դուբինսկու պնդմամբ՝ մատուցողը պատմել է, որ քաղաքական գործիչները խմել էին ռեստորանի ամենաթանկ գինին, որի արժեքը 1 շշի համար կազմում է 3250 գրիվնա (մոտ 154 դոլար):
Դուբինսկում էլ հետաքրքրել էր, թե որքան է կազմում Սաակաշվիլիի աշխատավարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս