Ի՞նչ ճշտումներ է իրականացնում ամերիկացի դիվանագետը Երևանում

Հունիսի 9-ին Երևան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով։ Նույն օրը նա հանդիպել է ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Էդմոն Մարուքյանի, Թևան Պողոսյանի, Սամվել Նիկոյանի և Կորյուն Նահապետյանի հետ։

Երեկ դիվանագետն ավելի ակտիվ հանդիպումներ է ունեցել ինչպես` ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Բաքու Եվրոպական խաղերին մասնակցելու նպատակով մեկնել պատրաստվող հայ մարզիկների հետ։

Սակայն հանդիպումների բովանդակության մասին քիչ տեղեկատվություն է հաղորդվում, և հատկապես դժվար է կռահել հանդիպումների բովանդակությունը, երբ բանակցային գործընթացն ըստ էության փակուղում է։ Թերևս, միակ նորությունը, որ վերջերս Երևանում բացահայտեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, այն է, որ Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խումբը` բանակցային գործընթացում ներգրավելով Գերմանիային և Թուրքիային, ինչը ենթադրում է բանակցային ձևաչափի փոփոխություն։

Երևանում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով այդ առաջարկին, նշել է. «Գործող ձևաչափն ընդունվել է բոլոր մասնակիցների կողմից, և մենք կշարունակենք աշխատել այդկերպ։ Եթե կողմերը որոշեն, որ ցանկանում են փոխել ձևաչափը, ապա մենք կհարգենք նրանց որոշումը։ Իսկ մինչ դա մենք կշարունակենք աշխատել՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Այդքանը։ Սա հակամարտություն չէ, թե ինչ ձևաչափ օգտագործել բանակցությունների համար, սա հակամարտություն է, որը պետք է կարգավորվի նախագահների և ժողովուրդների կողմից։ Երբ նրանք որոշեն, որ ժամանակն է խաղաղության, երբ նրանք որոշեն, որ ժամանակն է բանակցելու, մենք պատրաստ ենք միջնորդել, ուժեղացնել այդ կարգավորումը։ Սա ոչ թե ձևաչափի, այլ քաղաքական կամքի հարց է»։

Չի բացառվում, որ Ուորլիքը տարածաշրջան է ժամանել այս ուղերձը փոխանցելու նպատակով։ Ի դեպ, շաբաթվա վերջին Ուորլիքը լինելու է Ադրբեջանում։

Kayc Minasyan«168 Ժամի» հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը չշտապեց գնահատել ամերիկացի դիվանագետի այցը տարածաշրջան, թեև փոքր-ինչ զարմացած է, որ Ուորլիքն այցելել է տարածաշրջան` առանց ԵԱՀԿ ՄԽ իր մյուս երկու գործընկերների։ Միաժամանակ ֆրանսաբնակ վերլուծաբանը նաև հիշեցրեց, որ առաջին անգամ չէ, երբ համանախագահը ժամանում է տարածաշրջան միայնակ։ «Համանախագահներ Բրադկեն, Բրայզան ևս այդպես են արել։ Բայց գուցե կապված է ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում փակելու հետ կամ այլ գործընթացների, այս պահին միայն կարող ենք կանխագուշակել, իսկ դա անշնորհակալ գործ է»,- ասաց Կայծ Մինասյանը։

Director of Armenian Center for National and International Studies Manvel Sargsyan  and head of ANC Foreign Relations Committee Vladimir Karapetyan spoke about national security and foreign military bases at ACCEA

Մեզ հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն ասաց, որ Ջեյմս Ուորլիքի բազմաբնույթ հանդիպումները Երևանում տպավորություն են ստեղծում, որ ամերիկացի համանախագահը Երևանում ճշտումներ է իրականացնում։ «Օրինակ` ինչո՞ւ պետք է հանդիպի մի քանի պատգամավորների հետ։ Իմ համոզմամբ` նա կարծիքներ է հավաքում, հետազոտություն անցկացնում։ Հակամարտության գոտում տիրող տրամադրություններն ուսումնասիրելուն է ուղղված այս այցը։ Այլ համանախագահներին գուցե այս նախաձեռնությունը չի հետաքրքրել, կամ նրանք են հանձնարարել ամերիկացի դիվանագետին այցելել տարածաշրջան` այդ աշխատանքների նպատակով։ Այլ բան չի կարող լինել։ Եթե գար մեկ օրով, հանդիպեր նախագահին և ԱԳ նախարար, կարելի էր ասել, որ կոնկրետ առաջարկ կա, բայց երկարատև հանդիպումները տարբեր խմբերի հետ տպավորություն են ստեղծում, որ նա կարծիքներ է հավաքում»,- նշեց Մանվել Սարգսյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սովորաբար ՄԽ-ն ամբողջությամբ նման ձևաչափով չի աշխատում։ «Երբ համանախագահները գալիս են տարածաշրջան, շատ կոնկրետ պաշտոնական հանդիպումներ են ունենում, ապա գնում և հայտարարություն տարածում, իսկ Ուորլիքը կարծես այլ մոտեցում է ցուցաբերում։ Բանակցային գործընթացում խորը անկում է նկատվում, և ԱՄՆ-ը փորձում է ինչ-որ նոր մոտեցումներ հասկանալ` տեղից շարժելով գործընթացը. դա գուցեև արդյունքներ տա»,- նշեց Մանվել Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս