Բաժիններ՝

Ֆրանսիացիները 34-ամյա հարձակվողին հրաժեշտ տալու ցանկությունից չեն այրվում. Sky Sport Italia

Այժմ «ռոսոներներին» մնում է միայն համաձայնության գալ ֆրանսիական ակումբի հետ: Նախօրեին «Միլանի» գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Հանդիպման ընթացքում Ադրիանո Գալիանին հեռախոսով անձնապես շփվել է Զալատան Իբրահիմովիչի հետ: Ըստ Sky Sport Italia-ի հաղորդած տեղեկությունների, Շվեդիայի հավաքականի հարձակվողը հետաքրքրված է «Միլանի» կողմից` իրեն առաջարկված եռամյա պայմանագրով:

Հիմա ակումբին մնում է միայն պայմանավորվել «ՊՍԺ»-ի հետ: Սակայն ֆրանսիացիները 34-ամյա հարձակվողին հրաժեշտ տալու ցանկությունից չեն այրվում:

Իբրահիմովիչը խաղացել է «Միլանում» 2010թ. օգոստոսից մինչև 2012թ. հուլիսը:

«ՊՍԺ»-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016թ. հունիսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս