Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդը» կրկին չի խաղարկի «Բերնաբեուի» գավաթը

Mundodeportivo-ն տեղեկացնում է, որ, որքան էլ տարօրինակ է,«Ռեալ Մադրիդն» այս տարի ևս չի անցկացնի «Բերնաբեուի» գավաթը:

Անցած տարի այն չէր անցկացվել, քանի որ մադրիդյան ակումբը հագեցած գրաֆիկ ուներ. խաղալու էր Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթների համար խաղերում:

Այս տարի «Արքայական ակումբի» գրաֆիկը հագեցած չէ, բայց «Բերնաբեուի» գավաթը կրկին չի անցկացվելու: Այս գավաթը խաղարկվել է անընդմեջ 35 տարի շարունակ, բայց 2014 թվականից ի վեր այս անընդմեջ շարքը դադարեցվել է:

Վերջին անգամ «Բերնաբեուի գավաթն» անցկացվել է 2013 թվականի օգոստոսի 22-ին, այդ օրը «Ռեալ Մադրիդը» ջախջախիչ հաշվով հաղթել է «Ալ Սադին» (5:0):

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս