
Հակոբ Հակոբյանի որդու վիճակը բավարար է

Գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած Արմեն Հակոբյանը դեռ գտնվում է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում»: Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նրա վիճակը գնահատվում է բավարար: Նա նշեց նաև, որ դեռ պարզ չէ՝ նրան կվիրահատե՞ն, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում գազի արտահոսք էր տեղի ունեցել, ինչը պայթյուն էր առաջացրել: Վնասվածքներ էին ստացել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին, նրա եղբայրը, ով օրեր անց մահացել էր, Արթուր Գասպարյանը: