
«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում հրաժարվել Վալդեսից

Իսպանական «Վալենսիան» երկար ժամանակ է փորձում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին: Ակումբը ցանկանում է ձեռք բերել դարպասապահին՝ որպես փոխարինող Դիեգո Ալվեսին, ով ծնկի ծանր վնասվածք է ստացել:
Սակայն, ինչպես հայտնում է Super Deporte-ը, «Վալենսիան» չի կարողացել համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարպասապահ Վալդեսի տեղափոխության շուրջ:
«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է բաց թողնել իսպանացի դարպասապահին: Հունվարին անգլիական գրանդը իսպանացի դարպասապահի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Վալդեսը տեղափոխվել էր Անգլիա, այն բանից հետո, երբ կատալոնական «Բարսելոնայում» խաղալու ժամանակ ստացել էր ծանր վնասվածք և երկար ժամանակ դուրս էր եկել շարքից:
Սիրարփի Աղաբաբյան