HTC-ն ու Valve-ն սկսել են վիրտուալ իրականության ակնոցների մատակարարումները
HTC-ն ու Valve-ն ձեռնամուխ են եղել վիրտուալ իրականության Vive ակնոցների բեռնմանը: Խոսքը Developer Kit-ի ստեղծողների համար նախատեսված համակարգի մասին է, որի շնորհիվ արդեն հիմա կարելի է սկսել ստեղծել VR-սարքերի համար կոնտենտ: Կոմերցիոն մոդելի ռելիզը նախատեսվում է տարեվերջին, գրում է TechCrunch-ը:
Valve-ի հետ համատեղ նախագծի մասին Android-սարքերի թայվանական արտադրողը հայտարարեց մարտին՝ One M9 ֆլագմանային սմարթֆոնի անոնսի ժամանակ: Հայտարարվել էր, որ ակնոցներն ունեն որակյալ ձայն, տասնյակ ցուցիչներ՝ հետևելու գլխի շրջադարձներին ու նորացման բարձր հաճախականություն՝ 90 Գց:
Developer Kit-ում ներառված է հենց VR-սարքը, մալուխները, ինչպես նաև 2 Lighthouse բազային կայանները՝ Steam-ի հետ աշխատելու համար:
Մատակարարման ծավալները չափազանց սահմանափակ են: Առաջինը համակարգերը կստանան HTC-ի կարևոր գործընկերները, ինչպես նաև շատ խոշոր կինոստուդիաները: