
Ֆրանց Բեկենբաուեր. «Պետք է հիմնովին փոխել ՖԻՖԱ-ի համակարգը»

Լեգենդար ֆուտբոլիստ, «Բավարիայի» վարչության նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել՝ որպես ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների թեկնածու:
Ըստ Բեկենբաուերի՝ բացառված է, որ նա կլինի այդ պաշտոնում. «Մի քանի տարի առաջ դուրս եկա վարչությունից, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ, և այժմ էլ չեմ ցանկանում որևէ պաշտոնական գործունեությամբ զբաղվել»:
Բեկենբաուերը նշելէ, որ կցանկանա՝ Բլատերից հետո ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում տեսնել Միշել Պլատինիին, եթե, իհարկե, կա նման հնարավորություն:
«Պետք է հիմնովին փոխել ՖԻՖԱ-ի համակարգը: Ես չգիտեմ, թե դա ինչպես պետք է արվի, բայց որոշումը պետք է լինի»,- նշել է 69-ամյա ֆուտբոլիստը:
ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ