
Microsoft-ը բացել է Skype-ի վեբ վարկած

Microsoft ընկերությունը բացել է Skype մեսենջերի հրապարակային VoIP բետա-վարկածը: Վիդեոչաթում շփվել, առանց հաճախորդին համակարգչի մոտ տանելու, հնարավոր է Skype.com (կամ web.skype.com) կայքում:
Ծառայությունը ներկայում հասանելի է միայն ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիայի բնակիչների համար:
Skype-ի վեբ վարկածը հասանելի է բոլոր հայտնի դիտարկիչների վրա՝ Chrome, Safari, Firefox ու Internet Explorer, սակայն պահանջվում է պլագինի տեղադրում: Դրանում հասանելի են բոլոր սովորական գործառույթները՝ վիդեո ու աուդիոզանգեր, հաղորդագրությունների փոխանակում, որոնում: Նամակագրության պատմությունը համադրվում է այլ սարքերի հետ:
Microsoft-ում ասում են, որ «դիտարկիչային» Skype-ը հարմար է, եթե ցանկանում եք տեսնել զրուցակցին անձնական համակարգչի մեծ էկրանի վրա: «Կամ երբ նստած եք Windows-համակարգչի առաջ կամ ինտերնետ-սրճարանում, որտեղ Skype տեղադրված չէ»,- գրում են ընկերության ներկայացուցիչները:
Երբ վեբ-վարկածը հասանելի կլինի այլ երկրների այլ օգտատերերին, հայտնի չէ: