Բաժիններ՝

Նյու Յորքում շնորհվել են «Թոնի» թատերական մրցանակները

Նյու Յորքի «Ռադիո-սիթի մյուզիք հոլում» կայացել է թատերական «Թոնի» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: 2015թ. «Լավագույն բրոդվեյան ներկայացում» է ճանաչվել «Ծիծաղելի տունը»:

Մյուզիքլը բամադրված է ամերիկացի ֆեմինիստ Էլիսոն Բեքդելի գրաֆիկական մեմուարների հիման վրա, դրանում ներկայացվում է ինքնասպանության հակում ունեցող աղջկա հարաբերությունները հոր հետ:

«Լավագույն կանացի դերակատար» անվանակարգում մրցանակն շնորհվել է Հելեն Միրենին, ով մարմնավորել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթին «Պաշտոնական ընդունելություն» ներկայացման մեջ:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակն շնորհվել է Ալեքս Շարպին «Շան գիշերային խորհրդավոր սպանությունը» ներկայացման համար, որը ճանաչվել է 2015թ. «Լավագույն ներկայացում»:

«Թոնի» մրցանակն ամեն տարի շնորհվում է մոտ երկու տասնյակ անվանակարգում ամերիկյան թատրոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930