Բաժիններ՝

Saint Laurent-ի գովազդը արգելել են մոդելի չափից դուրս նիհար լինելու պատճառով

Գովազդային չափանիշների բրիտանական խորհուրդը (Advertising Standards Authority) արգելել է ևս մեկ նորաձևության արշավ, գրում է spletnik.ru-ն:

Այս անգամ արգելքի տակ է հայտնվել Saint Laurent-ի սև-սպիտակ ֆոտոսեսիան մոդել Կիկի Ուիլեմսի մասնակցությամբ, որը նկարահանել էր ապրանքանիշի տնօրեն Էդի Սլիմանը:

20150603-sl3

Պատճառն ամսագրի ընթերցողներից մեկի բողոքն էր, որտեղ հրապարակվել է գովազդը: Խորհուրդը եզրակացրել է, որ մոդելը, որը ներգրավված է տվյալ արշավում, իսկապես հիվանդագին նիհար տեսք ունի հատկապես բարակ ոտքերի ու ազդրերի յուրահատկությունների պատճառով:

«Մենք վճռեցինք, որ լուսանկարների վրա մոդելը ունի հյուծված տեսք ու որոշեցինք, որ նման գովազդը անիմաստ է»,- ասվում է ASA-ի հաղորդագրության մեջ:
Saint Laurent-ի ղեկավարությանը առաջին անգամ չէ, որ մեղադրում են չափից դուրս նիհարներին գովազդելու մեջ:

20150603-sl-post

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930