Բաժիններ՝

Ռախիմ Ստեռլինգը ՝ «Ռեալ Մադրիդի» թիրախ

Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Ռեալ Մադրիդը» լուրջ քայլեր է ձեռնարկում «Լիվերպուլի»  ֆուտբոլիստ Ռախիմ Ստեռլինգին իր կազմում տեսնելու համաը: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է 45 միլիոն ֆունտ առաջարկել Ստեռլինգի տրանսֆերի համար:

Մինչ այս հայտնի էր դարձել, որ Ստեռլինգը հրաժարվել է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքել նույնիսկ շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձով: Ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր, որ Ռախիմը չի երկարաձգի «Լիվերպուլի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017 թվականին, նույնիսկ, եթե աշխատավարձն ավելացվի:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս