Հունաստանի հետ համաձայնության գալու հավանականությունը մեծ է. Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար

Եվրոպացի վարկատուները մոտ են Հունաստանի հետ պարտքային համաձայնագրի վերաբերյալ արդյունքների գրանցմանը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը:

«Մենք վստահ ենք, որ համաձայնագիրը կնքման բարձր հավանականություն ունի»,- ասել է Մակրոնը Փարիզում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից հետո:

Ինչպես ընդգծել է ֆրանսիացի նախարարը, նման կոնսենսուսի համար հիմք նախապատրաստվել է «այդ ուղղությամբ Ֆրանսիայի ու Գերմանիայի ինտենսիվ համատեղ աշխատանքի արդունքում»: «Դա ցույց են տվել վերջին օրերը, ու մենք արդեն տեսնում ենք կայանալիք օրերը»,- հավելել է նա:

Հունաստանը պետք է հունիսի 5-ին ԱՄՆ-ին փոխանցի հերթական վճարումը 300 մլն դոլարի չափով, իսկ 1 ամսվա ընթացքում՝ ևս 3 տրանշ՝ ընդհանուր 1,3 մլրդ եվրո ծավալով:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԵՄ-ում բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը, ԵԿԲ-ն ու ԱՄՀ-ն պայմանավորվել են Աթենքի բարեփոխումների ծրագրի շուրջ մակրոֆինանսական օգնության ծրագրի երկարացման դիմաց, ինչը թույլ կտա հանել Հունաստանի դեֆոլտի սպառնալիքը:

Տեսանյութեր

Լրահոս