Նարդոսի (լավանդայի) առողջարար թեյը
Նարդոսը, կամ, ինչպես առավել հայտնի է՝ լավանդան, դեղաբույս է, որն աճում է ամբողջ աշխարհում, սակայն ավելի շատ այն հանդիպում է հիմնականում հյուսիսային և արևելյան Աֆրիկայում, Միջերկրականում, հյուսիսային Եվրոպայում, Հնդկաստանում և Սաուդյան Արաբիայում:
Լավանդայի թեյը կարող է հանգստացնել սթրեսն ու վերացնել անքնությունը: Այն նաև հրաշալի կերպով լավացնում է տրամադրությունը: Պայքարում է մարսողական համակարգի խնդիրների դեմ, բուժում և հանգստացնում է ստամոքսն ու աղիքային ինֆեկցիաները: Լավանդայի թեյը հրաշալի է դեպրեսիայի դեմ պայքարելու, գլխացավերը հանգստացնելու դեպքում:
Եթե լավանդայի թեյն օգտագործենք մաշկի վրա, այն կօգնի նվազեցնել մրսածության նախանշանները, ասթման և բրոնխիտը, լավանդան կարգավորում է մարմնի ջերմաստիճանը:
Լավանդան պարունակում է մի քանի բաղադրիչներ՝ ֆլավոնոիդներ, եթերային յուղեր, որոնք դրական են ազդում ամբողջ օրգանիզմի առողջության վրա:
Լավանդան ունի հակաօքսիդանտ և հակաբորբոքային ազդեցություն, որոնք օգնում են տարբեր հիվանդությունների դեպքում, ներառյալ՝ սրտանոթային հիվանդությունները և 2-րդ տիպի շաքարախտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը