Մեկնարկել է վթարային շքապատշգամբների նորոգման տարեկան ծրագիրը

Մայիսի 20-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է է նորոգել թվով 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ: Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է:

Դրանց վերակառուցումն իրականացվում է հաստատված նախագծերով: Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930