Բաժիններ՝

Հասկանալով մեր օրերի սոցիալական պայմանները, ես չեմ ցանկանա, որ որդիս դերասան դառնա. Իռա Հարությունյան

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Իռա Հարությունյանը այսօր Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է մեկնել հանգստի՝ նոր շնչով եւ աշխատանքային նոր ծրագրերով վերդառնալու նպատակով: «Չեմ ուզում բացել փակագծերը, միայն կասեմ, որ աշխատանքային մի շարք պլաններ ունեմ, բացի այդ էլ նախատեսում եմ աշնանը ներկայացնել իմ անհատական հերթական երկու ներկայացումները»,- նշեց նա:

Դերասանուհին հույս հայտնեց, որ հաջորդ հեռուստասերիալում մասնակցելու առաջարկը դարձյալ կլինի «Արմենիա» հոռւստաընկերության կողմից.

«Ես առհասարակ տեսակով հավատարիմ մարդ եմ, եւ այս պարագայում էլ չեմ պատրաստվում դավաճանել «Արմենիա» հեռուստաընկերությանը, ում հետ ունենք արդեն 8 տարվա համագործակցություն,- նշեց դերասանուհին եւ հավելեց,- Եթե «Արմենիա» հեռուստաընկերության կողմից առաջարկներ չլինեն, բնականաբար, այլ առաջարկները չեմ մերժի, բայց ընտրության դեպքում առաջնահերթությունը տալիս եմ հենց իմ տարիներ գործընկերներին»:

Դերասանուհին, ով արդեն երկար տարիներ համատեղ զբաղվում է նաեւ ռեժիսորությամբ, նշեց.

«Ես, երբ բարձրանում եմ բեմ, կարծես անջատում եմ իմ մեջ գոյություն ունեցող ռեժիսորի կոճակը, եւ հակառակը: Բայց ես վստահ կարող եմ ասել, որ մեկը մյուսին երբեք չեն խանգարում, ավելին, երկու դեպքում էլ այս երկու մասնագիտությունները միմյանց լրացնում են իմ մեջ, ուստի որեւէ կողմին առավելություն տալ ես չեմ կարող»:

Խոսելով հեռուստատեսային իր կերտած դերերից եւ հեռուստասերիալներում միատեսակ ճակատագրով ու կեցվածքով կանանց մարմնավորելու պատճառների մասին՝ Իռան նշեց. «Թատրոնի իմ խաղացանկը իսկապես հեռու է այն դերերից, որոնցում ինձ տեսել է հեռուստադիտողը:

Առհասարկ 15 տարի աշխատելով թատրոնում կերտել եմ նման կերպարներից շատ տարբերվող դերեր: Ես չգիտեմ, թե հեռուստասերիալներում ինչո՞ւ է իմ կյանքը այդպես ստացվում, բայց ես շատ կցանկանայի, որ որեւէ հեռուստասերիալում կերտեի այդ ստանդարտներից դուրս մի դեր, ինձ հետաքրքիր է նման կերպով աշխատել, քանի որ որքան բարդ մարդու կերպար ես կերտում, այնքան հետաքրքիր է դերասանի համար, օրիակ կցանկանայի կերտել ինչ-որ «стерва»-ի, բացասական կերպարում եւս կցանկանայի փորձել հմտություններս, քանի որ կյանքում էլ չեմ սիրել «ճշտապահ» ապրելակերպով կերպարներին,- նշեց դերասանուհին ու հայտնեց, որ չի վախենա այդ կերպարներով իրական կյանքում էլ մարդկանց մեջ տպավորվել,-մարդիկ ունեն այդ սովորությունը՝ ընկալել դերասանին իր կերտած դերով, բայց դա դերասանի համար շատ լավ է, քանի որ դա ապացույցն է նրա, որ տվյալ դերասանը իսկապես կարողացել է լավ խաղալ:

Այո, մարդիկ շատ ժամանակ այսպես կոչված վատ կերպարների հետ կռիվ են տալիս, բայց կերպարների, ոչ թե մարդկանց: Եղել է, որ թատրոնում իմ կերտած դերից հետո ընդմիջումների ժամանակ մարդիկ քննադատել են իմ հերոսուհուն եւ դա ինձ ուրախացրել է, քանի որ այդպես այն մեսիջը, որ ուղղարկել եմ դահլիճ, տեղ է հասել»:

Իռան նշեց, որ կցանկանա հայկական կինոինդուստրիան ավելի զարգացում ապրի, քանի որ, ըստ նրա, որակյալ գեղարվեստական ֆիլմերը մեր օրերում պակասել են: Այս առումով դերասանուհին կոչ արեց. «Կցանկանայի, որ մեր ռեժիսորներն ու դերասանները հեռու չգնային եւ հայացք գցեին թեկուզեւ ռուսական կինեմատոգրաֆիային, որտեղ ամեն բան շատ ավելի բարձր որակի է արվում»:

Դերասանուհու 12-ամյա որդի,ն Իռա Հարությունյանի խոսքերով, հեռու է դերասանությունից, ավելին, դերասանուհին չի էլ ցանկանում, որ որդին շարունակի իր ուղին.

«Հասկանալով մեր օրերի սոցիալական պայմանները, ես չեմ ցանկանա, որ որդիս դերասան դառնա: Նախ դերասանի աշխատանքը շատ ծանր է, բացի այդ էլ տղամարդը ընտանիք է պահում, իսկ դերասնությամբ այդ գործը խիստ դժվարանում է, գուցե աղջիկ ունենայի, այսպես չմտածեի»,- նշեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս