Բաժիններ՝

Վիճաբանության ժամանակ հարվածել է աղջկա դեմքին և քաշել մազերից

Մայիսի 31-ին, ժամը 04.50-ին, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 4 հասցեից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Կարեն Ղ.-ին, 1994 թ. ծնված Բորիս Ղ.-ին, 1996 թ. ծնված Աշոտ Ս.-ին և բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Անուշ Պ.-ին:

Վերջինս հաղորդում է տվել, որ Կարեն Ղ.-ն Բագրատունյաց փողոցի թիվ 4 հասցեում իր հետ վիճաբանել և բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին և քաշել մազերից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: – See more at: http://www.police.am/news/view/%D5%A4%D5%BF%D6%831.html#sthash.mljvgw0Y.dpuf

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս