Մեղադրողը միջնորդեց Արամ Մանուկյանին հարվածելու մեջ մեղադրվողին 2 ամիս կալանքի դատապարտել

Երևանի Արաբկիր և Քանաքոե-Զեյթուն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում դատախազը միջնորդեց Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանին դատապարտել 2 ամիս կալանքի։ Մեղադրողն ասաց, որ Արշակ Սվազյանի մեղքն ապացուցված է, հիմնավորված է ամբաստանյալի նախաքննության ընթացքում տված ցուցմունքով, տուժողի ցուցմունքով, դեպքի վայրի զննության արձանագրության արձանագրությամբ, «Արմենիա» բժշկական կենտրոնի կրիմինալ մատյանի զննության ենթարկելու արձանագրությամբ, դեպքի վայրի տեսնկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ և այլ ապացույցներով։

Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալի նլատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին թողնել անփոփոխ մինչև դատավճի օրինական ուժի մեջ մտնելը։

Ամբաստանյալ Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանն անդրադարձավ այն մեղմացնող հանգմանքներին, որոնք, նրա կարծիքով, այս կամ այն չափով մեղմացնում են իր պաշտպանյալի վիճակը։ Պաշտպանը դատարանին խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ Արշակ Ավազյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ մասնակցել է ԼՂՀ ազատագրական պայքարին, ծառայել հայկական բանակում, ամուսնացած է, ունի մշտական բնակության վայր, տան միակ աշխատողն է, այս պահին նրա տղան ծառայում է բանակում, նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուզմունք։

Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ։
Դատարանը հայտարարել է ընդմիջում մինչև 14։00-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930