Բաժիններ՝

Միջերկրական ծովում փրկել են ավելի քան 3300 ապօրինի ներգաղթյալի

ZN.UA-ի փոխանցմամբ` Իտալիայի առափնյա պահպանությունը Միջերկրական ծովում փրկել է ավելի քան 3300 ապօրինի ներգաղթյալի: Ներկա դրությամբ հայտնաբերվել է 17 զոհված անլեգալի դիակները: Աղետի մասին ազդանշանները ստացվել են միաժամանակ 17 նավակից:

Իտալական կողմի ձեռնարկած փրկարարական գործողությանն աջակցել են գերմանացի մասնագետները, ինչպես նաև իռլանդական մեկ նավ: Տեղեկություններ չեն ստացվել ապօրինի ներգաղթյալների զոհվելու պատճառների մասին:

Ներգաղթյալները փոքրի նավակներում հիմնականում մահանում են սովից, ջրազրկումից ու բռնությունից: Ներգաղթյալները Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից փորձում են Եվրոպա հասնել մաքսանենգների օգնությամբ, որոնք կազմակերպում են ապօրինի փոխադրումներ, որոնց ժամանակ շատ ներգաղթյալներ մահանում են դեռ ծովում:

Մայիսի սկզբին Իտալիայի առափնյա պահպանությունը փրկել է Հյուսիսային Աֆրիկան ներկայացնող ավելի քան 4000 ներգաղթյալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031