Բաժիններ՝

Ձախողվել են «Միստրալ» նավերի վերաբերյալ ռուս-ֆրանսիական բանակցությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայում անարդյունք են ավարտվել «Միստրալ» ուղղաթիռակիրների վերաբերյալ Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև բանակցությունները: Ֆրանսիական պատվիրակությունը նույն օրը վերադարձել է Փարիզ:

Այս մասին գործակալությանը հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նրա աղբյուրը, որի խոսքերով` ֆրանսիական պատվիրակությունը Մոսկվա է ժամանել նախօրեին:

Նա ընդգծել է, որ բանակցությունները փաստացի չեն էլ սկսվել, քանի որ ֆրանսիական կողմը ներկայացրել է ռուսական կողմի համար բացարձակապես անընդունելի պայմաններ:

Աղբյուրը սակայն չի մանրամասնել, թե ինչ պայմաններ են դրանք` հայտնելով միայն, որ խոսքը գնում է նաև բանկային հաշվեհամարների չեղյալ հայտարարման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031