Բաժիններ՝

«Նորմանդական քառյակի» հանդիպումը կանցկացվի հունիսի 10-ին

ZN.UA-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքներով պայմանավորվել են «նորմանդական քառյակի» հանդիպումն անցկացնել հունիսի 10-ին:

Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ` հանդիպումն անցկացվելու է փոխարտգործնախարարների/քաղտնօրենների մակարդակով: Հանդիպումը միտված է լինելու մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանը:

Օլանդը, Մերկելը և Պուտինը քննարկել են Ուկրաինային առնչվող քաղաքական, անվտանգության, տնտեսական և հումանիտար բնույթի հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031