Ձմերուկի սերմերի օգտակարությունը

Ձմերուկի սերմերը դրական ազդեցություն են թողնում առողջության վրա: Սակայն, ինչպես գրում է Takprosto.cc կայքը, դրանք կուլ տալով՝ օրգանիզմին որևէ օգուտ չեք տա, իսկ եթե դրանից թեյ պատրաստեք, այն կարող է օգտակար լինել:

Ձմերուկի սերմերը պարունակում են նյութեր, որոնք կարևոր են աղեստամոքսային տրակտի նորմալ գործունեության համար: Դրանք կարող են մարդու օրգանիզմն ազատել պարազիտներից: Բացի դա, ձմերուկի սերմերը պարունակում են ակաօքսիդանտ նյութեր, որոնք օգնում են լայնացնել արյունատար անոթները և իջեցնում են զարկերակային ճնշումը:

Մի խումբ գիտնականներ կարծում են, որ ձմերուկի սերմերն ընդունակ են լավացնել հիշողությունը: Բացի դա, ձմերուկի սերմերը պարունակում են A, B, C վիտամիններ, երկաթ, մանգան, կալցիում և այլ օգտակար նյութեր:

Թարգմանությունը 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս