ԵՄ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցները
Gazeta.ru-ի փոխանցմամբ` ԵՄ-ը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Սիրիայի ղեկավարության ու նրան մոտ կանգնած անձանց նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի կոմյունիկեում:
Փաստաթղթում նշված է. «Քանի որ իրավիճակը վատթարանում է Սիրիայում, Խորհուրդը մեկ տարով երկարաձգել է սիրիական վարչակարգին աջակցող անձանց դեմ սահամանափակիչ միջոցները»:
Ընդգծվում է, որ պատժամիջոցները վերաբերվում են 200 մարդու և ևս 70 իրավաբանական անձի: Ավելի վաղ ԵՄ-ը պատժամիջոցներ էր սահմանել 15 սիրիացի նախարարների նկատմամբ` կապված մարդու իրավունքների խախտումներին նրանց մասնակցության հետ: