Բաժիններ՝

Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածները վերակենդանացման բաժանմունքում են

Զվարթնոց թաղամասում գործով գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածները դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:  «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Ռաֆիկի Հակոբյանի առողջական վիճակում մի փոքր դրական տեղաշարժ կա, իսկ Արմեն Հակոբի Հակոբյանը դուրս է եկել շոկային վիճակից:

Նշենք, որ տուժածներից Արմեն Ռաֆիկի Հակոբյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրն է, Արմեն Հակոբի Հակոբյանը՝ նրա որդին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս