Սերբիան պատրաստվում է միանալ Ադրբեջանից եկող գազատարի նախագծին
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սերբիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ Ադրբեջանից եկող գազատարի կառուցման նախագծին, որին աջակցում են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը: Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:
Նրա խոսքերով` տվյալ նախագծին մասնակցելն անհրաժեշտ է Սերբիային գազի մատակարարման դիվերսիֆիկացման համար, ինչը կարևոր է իր երկրի, ինչպես նաև ամերիկացի ընկերների համար. «Դա չի վերաբերվում հավասարակշռմանը, մեր ռազմավարական նպատակը դեպի ԵՄ տանող ճանապարհն է»:
TANAP գազատարի նախագիծը նախատեսում է մինչև 2019 թվականն ադրբեջանական գազը Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով հասցնել մինչև Իտալիայի հարավ: