Հնդկաստանում անոմալ շոգից սկսել է հալվել ճանապարհների ասֆալտը
The Daily Mail-ի փոխանցմամբ` Հնդկաստանում անտանելի շոգի հետևանքով կտրուկ ավելանում է մահացածների թիվը, իսկ Նյու Դելիում սկսել է հալվել ճանապարհների ասֆալտը: Վերջին երկու ընթացքում Հնդկաստանում շոգի զոհերի թիվն ավելացել է 240-ով:
Դրանով իսկ Հնդկաստանում անոմալ շոգերի պատճառով մահացել է 1412 մարդ: Ստվերում օդի ջերմաստիճանը կազմում է 45 աստիճան, իսկ որոշ դեպքերում` ավելի բարձր: Օդերևութաբանների կանխատեսումներով` մայիսի վերջին շոգը կարող է միայն թեժանալ:
Մահացածների մեծ մասը շինարարներ են, տարեցներ ու անօթևաններ: Օդերևութաբանները մայիսյան անոմալ շոգերի պատճառ են համարում անձրևների տևական բացակայությունը: